Պաշտոնական ներկայացուցիչ Մոսկվայում
Վկայագրման մարմինը ունի պաշտոնական ներկայացուցչություն Մոսկվայում:
Արտադրանքի սերտիֆիկացման մարմին
Համապատասխանության հայտարարագրերի գրանցում և կամավոր սերտիֆիկացում:
Ինչու ընտրել մեզ
Վկայագրման մարմինը ունի պաշտոնական ներկայացուցչություն Մոսկվայում:
Մեզ հավատարմագրված են մաքսային միության 23-րդ տեխնիկական կանոնակարգերը:
Հավաստագրման մարմինը ունի իր լաբորատորիան, որը ընդգրկում է հավաստագրման նպատակով անհրաժեշտ թեստերի մեծ մասը:
Մենք ձեզ կտանք օրիգինալ փաստաթղթերի շարք՝ արտադրությունն իրականացնելուց հետո 1-2 օրվա ընթացքում:
Մեր ծառայությունները
Տեղեկատվության ստացման, հայտատուի և պատվիրատուի իրավունքների ու պարտականությունների մասին կարող եք տեղեկանալ՝ զանգահարելով +374 43 20 77 99 հեռախոսահամարին:
Հայտարարագրերի գրանցման, դադարեցման կարգը, ինչպես նաև մեր հաճախորդների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են մեր կազմակերպության կողմից մշակված «Արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգում»։
Կամավոր սերտիֆիկատների տրամադրման գործընթացը, սխեմաները, ինչպես նաև մեր հաճախորդների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են մեր կազմակերպության կողմից մշակված «Արտադրանքի կամավոր սերտիֆիկացման կարգ» փաստաթղթում։
Հանրամատչելի տեղեկատվություն
«Ս.Ա.Վ.Կ» ՍՊԸ «ՍԵՎԱՆ» Արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իր հայտատուներին առաջարկում է համակցված կերերի համապատասխանության սերտիֆիկացում՝ կամավոր կանոնակարգման ոլորտում, հիմնվելով հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում իրականացված փորձարկումների արդյունքների վրա․
Բացել PDF-ըՀամապատասխանության հայտարարագրերի գրանցման արժեքները սահմանված են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015թ. ապրիլի 16-ի թիվ 515 հրամանով, որը կարող եք ներբեռնել մեր կայքից, իսկ կամավոր սերտիֆիկացման արժեքները սահմանված են ընկերության տնօրենի հրամանով, որը ըստ անհրաժեշտության մեր աշխատակիցները կտրամադրեն Ձեզ:
Բացել գնացուցակըՀավատարմագրում
«Ս.Ա.Վ.Կ» ՍՊԸ «ՍԵՎԱՆ» արտադրանքի սերտիֆիկացման մարմինը հավատարմագրված է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով արտադրանքի տարբեր խմբերի հայտարարագրում իրականացնելու համար՝ համաձայն հավատարմագրման ոլորտի ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի պահանջների (հավատարմագրման վկայագիր՝ N022/S-048 առ 31.03.2023):
Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը տրամադրում է տեղեկատվություն հայտարարագրման սխեմաների մասին՝ պարզաբանելով, որ հայտարարագրումն իրականացվում է «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» ԵԱՏՄ 2018 թվականի ապրիլի 18-ի N 44, «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներով համապատասխանության գնահատման սխեմաների կիրառման կարգի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011թ. ապրիլի 7-ի N 621 և գործող այլ որոշումների, հավատարմագրման ոլորտում ներառված սխեմաներով:
Գործընթացներն իրականացվում են «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգ»-ի ընթացակարգերի համաձայն, որոնցում սահմանված են գնահատման ընթացակարգերը, հայտարարագիրը գրանցելու և պահպանելու, դադարեցնելու կամ մերժելու կանոնները:
Համապատասխանության հայտարարագրերի միասնական ձևերը և դրանց լրացման կանոնները հիմնված են ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017թ. հոկտեմբերի 2-ի N 954-Ն որոշման հիմնադրույթների վրա:
Սերտիֆիկացման մարմինը համաձայն «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգ»-ի պահանջների իրազեկում է հայտատուներին և պատվիրատուներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին՝ ներառյալ ՍՄ-ի անվանման օգտագործման պահանջները, արգելափակումները կամ սահմանափակումները և գրանցված հայտարարագրերը վկայակոչելու ձևերը:
Սերտիֆիկացման մարմինը գործարկել է գանգատների և բողոքների կառավարման ընթացակարգը, որի համաձայն սերտիֆիկացման մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննարկում է հայտատուներից և պատվիրատուներից ստացված գանգատներն ու բողոքները՝ դրանց տալով համապատասխան ընթացք և լուծումներ:
Բողոքների բավարարման գործընթացի մասին տեղեկատվությունը գրանցվում է գանգատների և բողոքների գրանցամատյանում՝ ապահովելով փաստաթղթերի հետևելիության միջազգայնորեն սահմանված պահանջը:
Գործընթացի սկիզբը հայտի ընդունումն է՝ ներկայացվող ձևաչափի պահանջների համաձայն:
Տեխնիկական կանոնակարգեր
«Ս.Ա.Վ.Կ» ՍՊԸ «ՍԵՎԱՆ» արտադրանքի սերտիֆիկացման մարմինն իր հայտատուներին առաջարկում է համապատասխանության հայտարարագրերի գրանցում:
ԵԱՏՄ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի ցանկ
Համապատասխանության հայտարարագրման ոլորտը և սխեմաները կարող եք տեսնել՝ անցնելով հետևյալ հղումով։
Կապվեք մեզ հետ
Բողոքների, գանգատների կամ առաջարկների դեպքում կարող եք դիմել ստորև նշված տվյալներով: Բողոքների և գանգատների ընթացքի և լուծման կարգը՝ համաձայն ԿՓԸ 8.13-2022 «Գանգատները և բողոքները» ընթացակարգի: